00:00:00

Մարտական խնդիրները վստահորեն իրագործեց ու ընկավ մարտի դաշտում. Սլավա Բադալյանը զոհված հերոսներից է

12:36, 02 հոկտեմբեր 2020

Սլավայի հետ պետք է հանդիպեինք PR մագիստրոսական ծրագրում.... ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4 տարիների ընթացքում նա իրեն դրսևորել է լավագույնս` խելացի, հավասարակշիռ, կազմակերպված։ Հրաշալի հայորդի, ով կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն մեզ։ Սլավա ջան, դու հավերժ մեր հերոսն ես, խոսքեր չեմ գտնում......Աստված լույսերի մեջ թող պահի քեզ,- գրում է Աստղիկ Ավետիսյանը:
Սլավային ճանաչողները նրան խոհեմ ու հավասարակշիռ մարդ են համարում: Արցախյան պատերազմում կյանքը հերոսաբար զոհած Սլավա Բադալյանը Հակատանկային ուսումնական զորամասում կուրսանտ էր, երբ Զինուժին տված հարցազրույցում պատմում է, որ ավարտական քննությունները գերազանց է հանձնել և որ մարտական ցանկացած խնդիր կարող է վստահ իրագործել: Ասաց ու մարտի դաշտում ապացուցեց այն. նա ընկել է մարտի դաշտում` մարտական խնդիրները վստահորեն իրագործելիս:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր