00:00:00

ԱՄՆ նախագահի և տիկնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել

12:10, 02 հոկտեմբեր 2020

Տեր և տիկին Թրամփները մեկուսանում են նոյեմբերի 3-ի ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել` ստիպելով նրանց մեկուսանալ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ: «COVID-19-ի մեր թեստը դրական եղավ, ես և առաջին տիկինը կմեկուսանանք և անհապաղ կսկսենք կազդուրման գործընթացը: Մենք այս ամենի միջով կանցնենք միասին», - գրել է Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում: Նախագահի անձնական բժիշկը հայտարարել է, որ տեր և տիկին Թրամփների առողջական վիճակը լավ է, և նրանք կմնան Սպիտակ տանը: Առայժմ հստակ չէ` ինչ ախտանշաններ կան նրանց մոտ, և ինչպես է Դոնալդ Թրամփը շարունակելու նախագահական մրցապայքարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր