00:00:00

Մարտունիում վիրավորվել է 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը

15:53, 01 հոկտեմբեր 2020

Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել է 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 24news.am-ի օպերատոր Արթուր Հարությունյանը։ «Լրագրողի վիճակը հիմա նորմալ է, մեջքից բեկորային վիրավորում է ստացել։ Հիմա Ստեփանակերտի հիվանդանոցում է։ Իմ վիճակը լավ է»,– ասաց Արթուրը, որը լրագրողի հետ է եղել դեպքի ժամանակ։ 24news.am լրատվական կայքի նկարահանող խումբը Մարտունիում նկարահանումներ անելիս է եղել, երբ հակառակորդը հարվածներ է հասցրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Արմենիա» Հ/Ը «Ժամը» լրատվական նկարահանող խումբը։ Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը, վնասվածքը թեթև է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր