00:00:00

Կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ

11:01, 01 հոկտեմբեր 2020

Հայաստանում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50850 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 296327, վերջին մեկ օրում` 4134 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5370 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 268-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 44219 անձ` վերջին մեկ օրում 218 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 963 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 298 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր