00:00:00

Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. ԱՀ նախագահի խոսնակ

14:34, 01 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Մի քանի կարեւոր տեղեկություններ, որոնք մեզ է փոխանցել հետախուզությունը. Պարզվում է, որ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Սրանք հստակ հետախուզական տվյալներ են: Շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ եւ առաջիկայում հավանաբար մենք ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային: Իրականում այս փաստերը եւս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններն օգտագործում է նաեւ իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսեւորելու համար: Ժամանակին նման էթնիկ զտման քաղաքականություն իրականացվել է նաեւ արցախահայության նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում»,-ասաց նա: Վահրամ Պողոսյանը հվելեց, որ օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում վերլուծությունը ցույց է տվել, որ ամբողջ Ադրբեջանի տարածքից հայրենական պատերազմի մեկնել է 19 տղամարդուց մեկը, իսկ Արցախից՝ երեքից մեկը: «Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները ամեն կերպ փորձել են նման քաղաքականությամբ իրենց կազմում ապրող ազգային փոքրամասնություններին պարզապես վերացնել»,-ընդգծեց Արցախի նախագահի խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր