00:00:00

Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է պատրաստ Ռուսաստանը խոսել Թուրքիայի ղեկավարության հետ

03:19, 01 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Ռուսաստանից եկող ազդակները ի՞նչ են ցույց տալիս՝ առաջիկա օրերին հրադադար հաստատման հնարավորություն կա՞։ «Այն ժամանակ կռվում էր Ադրբեջանը Արցախի դեմ, և ռուսն ի վիճակի էր չակերտներով համոզելու Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի ու Էրդողանի՝ Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է պատրաստ Ռուսաստանը խոսել Թուրքիայի ղեկավարության հետ»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարածաշրջանում արդեն վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան։ Եվ նրանց զինվորականների ու այսօր ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն են։ Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ հակամարտության գոտուց հանել վարձկաններին, Արայիկ Հարությունյանն ասաց «Երբևէ վարձկանները որևէ երկիր դեռ օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը։ Մենք տեսնելու ենք որպես փորձանք Ադրբեջանի ժողովրդի համար այդ նույն վարձկաններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր