00:00:00

Պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի. Արայիկ Հարությունյան

03:11, 01 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Վարձկանները դեռ որևէ երկրի օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա Ադրբեջանի ժողովուրդը, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ավելացնելով, որ այդ նույն վարձկանները փորձանք են հենց Ադրբեջանի ժողովրդի համար: Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցի քննարկմանը՝ Արցախի նախագահն ասաց. «Քաղաքական օրակարգի հետ կապված բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում քաղաքական դաշտում միջազգային հանրության կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման առումով մենք խնդիրներ չունենանք»: Նա նաև ընդգծեց, որ պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի՝ ասելով. «Եթե դրան պատրաստ չլինենք՝ խնդիր կունենանք իրացնելու մեր կարևոր՝ այս երկրում ապրելու իրավունքի խնդիրը»: Նա ավելացրեց՝ «պաշտպանության բանակը հակառակորդին խաղաղություն է պարտադրելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր