00:00:00

ՀՀ ԱԱԾ տնօրենն Արցախում է

02:35, 01 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի մի շարք հարցեր: Հանդիպումից հետո նրանք միասին այցելել են Պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակն առաջնագծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր