00:00:00

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար

13:55, 27 սեպտեմբեր 2020

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: «Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների կապակցությամբ: Ընդգծվել է վաղ զինադադարի անհրաժեշտությունը», - հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Նշվում է, որ «Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր