00:00:00

Եղել են հարվածներ նաեւ Վարդենիսի ուղղությամբ, բայց դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ. Արծրուն Հովհաննիսյան

13:48, 27 սեպտեմբեր 2020

Քանի որ այս պահին թեժ մարտեր են ընթանում, կոնկրետ ամփոփիչ տվյալներ մեր կորուստների մասին չենք կարող ներկայացնել. դա կլինի անպատասխանատու մեր կողմից, որովհետեւ սխալվելու հավանականությունը մեծ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Բայց քանի որ մարտերը շատ ինտենսիվ են, խոսել այն մասին, որ մենք կորուստներ ընդհանրապես չենք ունենա կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի»,-ասաց նա: Նշենք, որ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն արդեն հայտարարել է 10 զոհի մասին: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հայ-ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաեւ եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ: Դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ եւ այլ տեղերում չունենք նման իրավիճակ»: Նա հավելեց, որ բացառությամբ ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, մնացած բոլոր միջոցները Ադրբեջանը կիրառել է: Նաեւ կիրառել է բանակային օդուժը, այսինքն ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ եւ այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր