00:00:00

Մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները. մենք միասնական ենք․ Վլադիմիր Գասպարյան

13:15, 27 սեպտեմբեր 2020

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից այսօր սանձազերծված սադրանքին։ Hraparak.am-ում հրապարակված անդրադարձը ներկայացնում ենք ստորև․ «Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու: Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք: Հիմա էլ այդպես է: Բանակը թշնամուն մահացու հակահարված է տալիս ռազմաճակատի ողջ երկարությամբ, կամավորական ջոկատներն արդեն առաջին գծում են, մոբիլիզացված է ողջ քաղաքացիական բնակչությունն՝ իր ենթակառուցվածքներով, մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները: Մենք միասնական ենք: Մեզ թիկունք են Արդարությունը, Հայրենիքը, Աստված: Ուրեմն՝ Հաղթանակն այլընտրանք չունի: Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին: Աստված մեզ պահապան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր