00:00:00

Ադրբեջանի չհայտարարված պատերազմի սանձազերծումը՝ Արցախի դեմ. Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

15:44, 27 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախում քիչ առաջ ավարտվել է ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Օրակարգային հարցն Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի սանձազերծումն էր Արցախի Հանրապետության դեմ։ Նիստում Արցախի նախագահը, ներկայացնելով իրավիճակը, տվել է հանձնարարականներ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ հայտարարություններ կլինեն ԱՀ նախագահի, ԱԺ խմբակցությունների և արտգործնախարարության կողմից։ «Սիրելի՛ հայրենակիցներ Պատերազմը վերահսկվում է երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարի կողմից։  Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. մենք միահամուռ ենք Հայրենիքի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։  Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք։ Հայկական զինուժն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում կասեցնելու թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով հակառակորդի տարածք։ Ապացույցը՝ 1992-1994թթ. պատերազմը և տավուշյան լոկալ պատերազմը։ Աստված օրհնի մեր Հայրենիքը։ Աստված պահապան մեր Զինվորին», - գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր