00:00:00

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացիներին Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ

21:20, 26 սեպտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացիներին: «Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 20:50-ին Կիեւ-Խարկով-Դովժանսկ մայրուղու մոտակայքում` Խարկովի մարզի Չուգուեւի ռազմական օդանավակայանի մոտ, վայրէջքին պատրաստվելիս ընկել եւ բռնկվել էր զորամասերից մեկի AN-26 ռազմական ինքնաթիռը: Երկու մարդ ողջ էր մնացել եւ հոսպիտալացվել էր բժշկական հաստատություններ (նրանցից մեկը գտնվում էր ծանր վիճակում եւ մահացել է առավոտյան): Թռիչքի անվտանգության մասնագետների նախնական գնահատականներով` օդանավի ձախ շարժիչում գտնվող ցուցիչներից մեկը խափանվել էր: Այսինքն` ոչ թե հենց շարժիչն է խափանվել, այլ` դրա ցուցիչներին մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր