00:00:00

Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության․ Ռոմանոս Պետրոսյան

18:55, 26 սեպտեմբեր 2020

Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի եւ սխալի, բարու եւ չարի, ոգեղենի եւ նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Հոգեվիճակ. 10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք եւ անխոնջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին, փոթորիկներին ու բնական աղետներին... Նույնը՝ պետականաշինությունն է. Հ.Գ. Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի եւ սխալի, բարու եւ չարի, ոգեղենի եւ նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը...»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր