00:00:00

ՀՀ Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահը

16:21, 26 սեպտեմբեր 2020

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սերբիայի Հանրապետության քաղաքացիների և իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Լիովին հավատում եմ մեր երկկողմ հարաբերությունների առավել դինամիկ զարգացմանը՝ հիմնված համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության, մեր ավանդական մտերմության ու բարեկամության վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր