00:00:00

Կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

11:16, 26 սեպտեմբեր 2020

Հայաստանում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49072 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 280366, վերջին մեկ օրում` 4289 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4253 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 251-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 43576 անձ` վերջին մեկ օրում 175 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 948 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր