00:00:00

Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը. Շաքե Իսայան

10:11, 26 սեպտեմբեր 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ դատարանի որոշմանը։ Նա մասնավորապես նշել է, որ միջնորդությունից 3․5 ամիս անց, երբ հարցաքննվել են հնարավոր և անհնար բոլոր անձինք, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյո՞ք մեղադրող կողմն ունի գեթ մեկ տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն ասել է՝ չունեն, և ըստ նրա՝սա այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական պատվիրատուներ չունեցող «անկախ» դատարանի մասին։ Իսայանի գրառումը՝ստորև․ «Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը Ցայսօր «Արժեք-Կոստյում» գոյամարտում Կոստյումը մշտապես հաղթանակ է տանում: Պարզապես Կոստյումի մեջ խցկվածների ամեն հաղթանակ բարոյական ևս մեկ կործանում է մի ողջ ազգի համար: Երբ ոտքերդ սրբում ես պետական ինստիտուտների վրա՝ հերթական անգամ դրանք դարձնելով կեղծ Մեսիայի անձնական վախերի փարատման քավարան, պետք է հիշես, թե ժողովուրդները վերջում ինչպես են ինքնամաքրվում կեղծ մեսիաներից: Հ.Գ. Միջնորդությունից 3,5 ամիս անց, երբ հարցաքննվել են հնարավոր և անհնար բոլոր անձինք, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյո՞ք մեղադրող կողմն ունի գեթ մեկ տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն էլ ասել է, որ չունեն... Ահա՛ այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական պատվիրատուներ չունեցող «անկախ» դատարանի և այլևս նոր իշխանությունների պարծանք Մացոյի մասին»։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ  Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր