00:00:00

Տիգրան Ուլիխանյանը եւս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա. armtimes.com

00:58, 26 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով, նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պատգամավորը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել մանդատը վայր դնելու եւ այլ պաշտոնի անցնելու մասին տեղեկությունները։
Ինչպես հայտնի է՝ ՊՎԾ պետը շարունակում է լինել Դավիթ Սանասարյանը, սակայն նրա լիազորությունները կասեցված են՝ քրեական գործով անցնելու պատճառով։
Մանրամասները՝ armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր