00:00:00

Բանկերի միություն. Հայաստանի բանկային համակարգը վայելում է մեծամասնության վստահությունը

20:15, 25 սեպտեմբեր 2020

Հայաստանի բանկային համակարգը շարունակում է վայելել քաղաքացիների մեծամասնության վստահությունը: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: Ըստ նրա` հասարակության վերաբերմունքը բանկային համակարգի նկատմամբ կարող է տարբեր լինել` հիմնականում հիմնված այն տեղեկատվության ամբողջականության վրա, որն ունեն քաղաքացիները: Ըստ Սարգսյանի` քաղաքացիների որոշակի կատեգորիայի բացասական վերաբերմունքն առեւտրային բանկերի նկատմամբ կապված է այն դժվարությունների հետ, որոնց նրանք բախվում են, այդ թվում` համավարակի հետեւանքով: Սակայն նա վստահ է, որ Հայաստանում Հայաստանի բանկային համակարգի հեղինակությունն այսօր նույն մակարդակի վրա է, ինչ արտասահմանյան բանկային համակարգերն` իրենց երկրներում: Սարգսյանը շեշտեց, որ, չնայած դժվարություններին, բանկային համակարգը վայելում է մեծամասնության վստահությունը, ինչի վկայությունն է այն փաստը, որ բնակչությունը շարունակում է պահել իր ֆինանսական խնայողությունները բանկերում: Ըստ նրա` Հայաստանի բանկային համակարգի կայունությունն ու իրացվելիությունը երբեմն ստիպում են նաեւ ոչ ՀՀ քաղաքացիներին նախապատվություն տալ հայկական առեւտրային բանկերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր