00:00:00

Դատարանի բակում ոստիկանները դիմակ են բաժանում ցուցարարներին

14:40, 25 սեպտեմբեր 2020

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի բակում ՀՀ ոստիկանները դիմակ են բաժանում քաղաքացիներին: Նշենք, որ այսօր այստեղ քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է ԱԱԾ քննիչը: Վաղ առավոտից Ծառուկյանին աջակցելու են եկել բազմաթիվ համակիրներ, որոնք ծափերով եւ «Ծառուկյանը մենք ենք» վանկարկումներով ողջունում են նրան: Այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը եւ ուրիշներ: Դատարանի բակում հավաքվածներին ոստիկանությունը պարբերաբար հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները: Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նա առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր