00:00:00

Շաթիրյանը չի ցանկանում ենթադրություններ անել ՍԴ նախագահի սպասվող ընտրության արդյունքի վերաբերյալ

11:27, 25 սեպտեմբեր 2020

Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային փակ նիստը, որում քննարկվում է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը։ Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է։ Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը ասաց, որ առնվազն նախագահի ընտրության հարցով սեպտեմբերի 25-ին կլինի վերջնարդյունք, իսկ ինչպիսին կլինի արդյունքը չի ուզում ենթադրություններ անել։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում Խունդկարյանի թեկնածությանը ՍԴ նախագահի պաշտոնում, Շաթիրյանը պատասխանեց, որ իր վերաբերմունքը կարտահայտի փակ և գաղտնի քվեարկությամբ։ Լրագրողները նաև Շաթիրյանին խնդրեցին մեկնաբանել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքը քվեարկության հարցում պայմանավորվածություն ձեռք բերելու տպավորության մասին, Շաթիրյանը  ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Թովմասյանի կարծիքը, կարող է միայն իր մասով ասել, որ այդպիսի տպավորություն չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր