00:00:00

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ. պաշտոնական

10:49, 25 սեպտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը օրերս հրաժարվել էր մանդատից՝ որպես պատճառաբանություն նշելով, որ գործադիրում է անցնելու աշխատանքի: 2 օր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել էր, որ կնշանակվի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնում: Հիշեցնենք նաեւ, որ մինչև պատգամավոր դառնալը Փամբուխչյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր