00:00:00

ՀՅԴ-ի պատասխանը՝ իշխանությանը (տեսանյութ)

10:13, 25 սեպտեմբեր 2020

«Այն, ինչ կատարվում է, իրական արդարադատության հետ կապ չունի»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: «Ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրանանացվող քրգործերը բացահայտ են: Սա վկայություն է այն բանի, որ ոչ թե իրավունքի գերակայությամբ, օրենքի առաջնորդությամբ արդարադատություն է իրականացվում, այլ իշխանության կամքով՝ քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն»: Անդրադառնալով եռյակի՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքին, Մինասյանն ասաց. «Ակնհայտ է, որ հանրահավաքը լինելու է բազմամամարդ, հասարակությունը սպասելու է քաղաքական խոսքի, ու իշխանությունը փորձելու է ձեռնարկել ամեն ինչ՝ այն հնարավորինս թուլացնելու համար»: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր