00:00:00

«Հարգել ուսանողների շահերը, չխափանել դասապրոցեսների ընթացքը և վերադառնալ լսարաններ». ԼՀԿ ԵՄ հայտարարությունը

22:33, 24 սեպտեմբեր 2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երիտասարդական միության հայտարարությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. «Երեկ տեղեկացանք, որ ՀՊՏՀ-ում աշխատակազմը հայտարարել է գործադուլ՝ պահանջելով նշանակել համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանին։ Մի կողմ թողնելով իրենց ցանկալի մարդուն ռեկտորի պաշտոտնին տեսնելու ադմինիստրատիվ աշխատողների և որոշ դասախոսների գործադուլով արտահայտված պահանջի օրինաչափությունն ու հիմքերը՝ մենք մեր մտահոգությունն ենք հայտնում ուսանողների դասապրոցեսի խաթարման առնչությամբ։ Առանց այն էլ՝ համավարակով պայմանավորված՝ ուսանողները զրկված են ավանդական բնականոն դասապրոցեսներին մասնակից լինելուց և իրենց կրթություն ստանալու իրավունքն իրացնում են արտակարգ պայմաններում՝ տեղ-տեղ հեռավար մասնակցությամբ, տեղ-տեղ համալսարան հաճախումներով։ Ու այս բարդ իրավիճակում ռեկտորի պաշտոնին ցանկալի մարդուն տեսնելու պահանջը՝ դասապրոցեսների խաթարման արտահայտությամբ՝ մեծ վնաս է հասցնում համալսարանի շահառու հանդիսացող ուսանողներին, որոնց սաստիկ մեծամասնությունը վճարովի հիմունքով է սովորում։ Մեր հարգալից կոչն ենք ուղղում ՀՊՏՀ-ի գործադուլ հայտարարած ադմինիստրատիվ աշխատողներին և դասախոսներին՝ հարգել ուսանողների շահերը, չխափանել դասապրոցեսների ընթացքը և վերադառնալ լսարաններ։ Կարծում ենք, որ ցանկություններ արտահայտելու և պահանջներ ներկայացնելու իրենց իրավունքը համալսարանի ադմինիստրատիվ աշխատողներն ու դասախոսները կարող են իրականացնել իրենց աշխատանքն ուսանողների առաջ բարեխղճորեն կատարելուց հետո՝ ոչ աշխատանքային ժամի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր