00:00:00

Ինչ ապրանքներ են ամենից շատ արտահանվել Արցախից 2020թ․ առաջին եռամսյակում

21:28, 24 սեպտեմբեր 2020

2020-ի առաջին եռամսյակում արտահանման հիմնական մասը՝ 11,8 մլրդ դրամի կամ ընդհանուր արտահանման 69,9%-ը, կազմել են հանքային արտադրանքները: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցման, հայտնել են Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Երկրորդ տեղում թանկարժեք քարերն ու մետաղներն են (3,1 մլրդ դրամ, 18,6%), երրորդ տեղում` պատրաստի սննդամթերքը (571.9 մլն դրամ, 3.4%), չորրորդ տեղում` կենդանիները եւ կենդանական ծագման ապրանքները (430 մլն դրամ, 2.5%): 2020թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախից ապրանքների արտահանումը նվազել է գրեթե 20%-ով՝ կազմելով 16,9 մլն դրամ՝ 2019թ․ հունվար-մարտ ամիսների 21,3 մլն դրամի դիմաց: Ներմուծումը նվազել է 7,5%-ով եւ 2020թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է 35,5 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 38,7 մլն դրամի դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր