00:00:00

Եղանակը՝ Հայաստանում

17:20, 24 սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի առանձին տեղանքներում, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: «Հայպետհիդրոմետ»-ից  հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +25+27, Սեւանա լճի ավազնում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23, Լոռիում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+23, Տավուշում  գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +20+25, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30, Արարատում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+30, Արմավիրում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+30, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+30, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +23+26, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+23, Արցախում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +19+24 (հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +23+26):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր