00:00:00

Իրավիճակը սրվում է. ուշագրավ հայտարարություն կառավարությունում (տեսանյութ)

15:51, 24 սեպտեմբեր 2020

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց կորոնաիրավիճակի քննարկմամբ։ Եթե նախորդ մի քանի նիստերում  գործադիրի ղեկավարի հայտարարությունները համավարակի վերաբերյալ հուսադրող էին, ապա այսօր լուրերն այդքան էլ դրական չէին, որովհետեւ հաստատված դրական դեպքերի թիվն ավելանում է։ Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է Քովիդ 19-ի  374 նոր դեպք։ Վերջին անգամ թվերն այս կերպ աճել էին սեպտեմբերի 11-ին, դրանից հետո նկատվել էր նվազում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։ Հայտարարվել է   պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ, բայց  շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից։ Վարչապետի խոսքով՝ հուլիսին ծավալել էին շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են իրենց նախկին բնականոն իրավիճակին։ Սակայն ցանկացած պահի պատրաստ են հետ վերադառնալու կորոնավիրուսի սպասարկմանը, հայտարարեց վարչապետը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց՝ այս պահին նման անհրաժեշտություն  չկա։  Նախարարը թվեր ներկայացրեց՝ կորոնավիրուսով հիվանդների համար կա ծավալված մոտ 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ մնում է ազատ։ Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ այսօր զբաղվում է 5 հիվանդանոց, ևս երեքը՝ նորածինների ու հղիների համար։ Ըստ Թորոսյանի՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում սրանից ավելի կտրուկ աճ լինի, արդեն դա կապվելու է դպրոցների վերաբացման հետ։ «Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ, պարզաբանեց նախարարը։ ՎարչապետՆիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իարվիճակում են լինելու: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն: Նա ասաց, որ միջոցառում մեկով ու երկուսով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմում է շուրջ 119 միլիարդ դրամ: Փոխվարչապետը նշեց, որ շատ կարևոր է՝ հիսուն ու հարյուր, հետագայում նաև 25 միլիոն դրամով սեփականատիրոջ կողմից կապիտալի համալարման դեպքում տվել են սուբսիդավորման ավելի բարենպաստ պայմաններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, ներդրումները օգնում են, որպեսզի երկրում աշխատատեղերը չփակվեն։ Նախորդ ամիսներին արձանագրված միտումը շարունակվել է նաև օգոստոսին և 2020 թվականի օգոստոսին 13 422-ով ավելի աշխատատեղ կա  հանրապետությունում, քան՝ 2019 թվականի օգոստոսին։  Կառավարության ղեկավարի խոսքով՝  այս միտումը շարունակվում է նաև աշխատավարձերի մասով: Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգը հագեցած չէր։ 30 հարց էր ներառված, որից 27-ը չզեկուցվող էր։ Պայմանավորված այս հանգամանքով էլ հերթական նիստը սովորականներից կարճ տեւեց։ https://www.youtube.com/watch?v=8x0H3Gvq2P0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր