00:00:00

ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի

13:03, 24 սեպտեմբեր 2020

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը նշում է, որ սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ Հակոբ Արշակյանը շնորհավորել է կողմերին և հաջողություններ մաղթել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր