00:00:00

Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել կարանտինը

12:10, 24 սեպտեմբեր 2020

Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել կարանտինը` հայտարարելով, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը երկիրը «անդունդի եզրին» է մղում, հայտնում է YNet լրատվական կայքը: Սեպտեմբերի 18-ին Իսրայելը կրկին կարանտին էր հայտարարել: Սակայն անցած շաբաթվա ընթացքում հիվանդության նոր դեպքերի թիվը հասել էր օրական գրեթե 7000-ի` լրջորեն սպառելով որոշ հիվանդանոցների ռեսուրսները: Ynet-ը հայտնում է, որ որոշումը, որն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը, մի շարք ընկերությունների աշխատանքի արգելք եւ ճանապարհորդության լրացուցիչ սահմանափակումներ կներառի: «Վերջին երկու օրվա ընթացքում փորձագետներից լսել ենք, որ եթե մենք անհապաղ եւ դժվար քայլեր չձեռնարկենք, ապա անդունդի եզրին կհայտնվենք»,- ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր