00:00:00

Իրավիճակը սրվում է․ վարչապետի զգուշացումը

11:14, 24 սեպտեմբեր 2020

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք։ Այս մասին,  այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից», - ասաց վարչապետը: Նրա  խոսքով՝ պայմանավորվել են, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հոսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ: «Մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ հուլիսին ծավալել էին շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են իրենց նախկին բնականոն իրավիճակին։ Սակայն ցանկացած պահի պատրաստ են հետ վերադառնալու կորոնավիրուսի սպասարկմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր