00:00:00

WhatsApp-ում հայտնվել է Expiring Media նոր գործառույթը

20:09, 23 սեպտեմբեր 2020 Աշխարհ

WhatsApp-ում հայտնվել է Expiring Media նոր գործառույթը, որը թույլ է տալիս ժամանակավոր մեդիաֆայլեր ուղարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով WeBetaInfo-ն: Նորամուծությունն օգտատերերին հնարավորություն կտա նկարներ, տեսանյութեր կամ անիմացիաներ ուղարկել, որոնք ակնթարթորեն կվերանան ստացողի մոտ ֆայլը բացելուց եւ չաթից դուրս գալուց հետո: Ենթադրվում է, որ այս գործառույթն օգտակար կլինի, երբ ուղարկողը ցանկանա կիսվել անձնական մեդիաֆայլերով: Անհետացող հաղորդագրությունները գրաֆիկորեն կտարբերվեն սովորական հաղորդագրություններից, որպեսզի օգտատերերը չկարողանան շփոթել դրանք: Գործառույթն արդեն հասանելի է Android սմարթֆոնների հավելվածի բետա տարբերակում, իսկ հետագայում պետք է հայտնվի հիմնական թարմացման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր