00:00:00

ԵՄ հինգ երկիր հրաժարվել է Լուկաշենկոյին նախագահ ճանաչել

18:17, 23 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան երդմնակալությունից հետո հրաժարվել են Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ ճանաչել, հայտնում է TUT.by պորտալը: «Ինչպիսի ֆարս: Կեղծ ընտրություններ: Կեղծ երդմնակալության արարողություն: Բելառուսի նախկին նախագահը պակաս նախկին չի դառնում»,- հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը: Նա նշել է, որ Լուկաշենկոյի ոչ լեգիտիմությունը փաստ է` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ Բելառուսի ղեկավարը հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին, եւ կոչ է արել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել հանրապետությունում: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը Շտեֆեն Զայբերտը նույնպես հայտարարել է, որ Բեռլինը Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում չի ճանաչի նույնիսկ նրա երդմնակալությունից հետո: Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր