00:00:00

Ովքե՞ր են հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին. ինչ էր կատարվում դատարանի դիմաց (տեսանյութ)

16:56, 23 սեպտեմբեր 2020

Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմաց այսօր մարդաշատ էր: ՍԴ դատավորները շտապում էին բարձր դատարան, լրագրողներն  ավելի շուտ էին հասել: Բարձր դատարանի նախագահ պետք է ընտրվեր: Ով, ինչ շանսեր ունի: Լրագրողներն  այս հարցերն էին ուղղում դատավորներին: Նրանցից նորընտիր Էդգար  Շաթիրյանը, ում թեկնածությունն հիշեցնենք առաջադրել էր կառավարությունը լրագրողների հետ զրույցում ասաց, թե որոշում չկա, ով է լինելու նախագահ, քանի որ ինչպես նախագահի, այնպես էլ փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ- գաղտնի քվեարկության արդյունքներով: Նույն պատասխանը տվեց նորընտիր դատավոր Երվանդ Խուդկարյանը: Մամուլում հենց նրա անունն էր շրջանառվում, որպես ՍԴ հնարավոր նախագահի: Ինքը՝ Խուդկարյանը ծանոթ էր հրապարակումներին, բայց խորհուրդ տվեց չշտապել: Լրագրողները Խուդկարյանին հիշեցրեցին՝ կապված է եղել նախկին իշխանությունների հետ, ասաց կապ է ունեցել Հայաստանի բոլոր իշխանությունների հետ՝ աշխատանքի բերումով: Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու, որևէ այլ դատավորի թեկնածություն ևս չի առաջադրելու, կանխատեսումներ ևս չի անում: Սպասում է առաջադրումներին, ելույթներին: Կախված դրանից կարտահայտի իր մոտեցումն ու դիրքորոշումը: ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, ով փոփոխություններից հետո դարձավ ՍԴ դատավոր,  լրագրողների հարցերին պատասխանել չէր ցանկանում: Սպասեք մի երեք - չորս ժամ և ամեն ինչ կիմանաք, - եղավ Թովմասյանի պատասխանը: ՍԴ-ին վերաբերող մյուս հարցերին Թովմասյանը պատասխան չուներ: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հետևանքով ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարել են, իսկ  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահից դարձավ ՍԴ անդամ: ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է դատարանի ամենատարիքով դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը: https://www.youtube.com/watch?v=OtcoIEETf4I&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր