00:00:00

Ոստիկանությունը ռումբի պայթյունի սպառնալիքի մասին տեղեկությունից հետո Էյֆելյան աշտարակի շուրջ տարածքն արգելափակել է

18:07, 23 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Փարիզի ոստիկանությունը ռումբի պայթյունի սպառնալիքի մասին տեղեկությունից հետո Էյֆելյան աշտարակի շուրջ տարածքն արգելափակել է։ Ոստիկանական մեքենաները շրջապատել են աշտարակի տակ փողոցները եւ Սենայի վրայի կամուրջները մինչեւ Տրոկադերո հրապարակ։ Դեպքի վայրից 2 ոստիկաններ Associated Press-ին հայտնել են, որ գործողությունը հեռախոսով ռումբի պայթյունի սպառնալիքի հետեւանք է։ 131-ամյա աշտարակը սովորական տարիներին ամեն օր ընդունում է մոտ 25 000 զբոսաշրջիկների, բայց այս տարի այցելությունների թիվը նվազել է կորոնավիրուսով պայմանավորված ուղեւորությունների սահմանափակումների պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր