00:00:00

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 25-րդ դեպքը

15:05, 23 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է ևս մեկ մահվան դեպք: Ընդհանուր առմամբ վարակից մահացածների թիվը հասավ 25-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում: Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 23-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք: Ապաքինվածների թիվն ավելացել է 69-ով և կազմել 1643։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 255 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: COVID հյուրանոցներում գտնվում է 563 քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր