00:00:00

Բնապահպաններն ու պատգամավորները «պղտոր ջրում ձուկ են որսում»․ ակցիա ԱԺ-ի դիմաց

12:45, 23 սեպտեմբեր 2020

Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ համայնքների բնակիչները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց։ Ազդակիր համայնքների բնակիչները պատրաստվում են բաց  նամակ հանձնել ԱԺ պատգամավորներին։ Գնդեվազ համայնքի բնակիչՆարեկ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե իրենց ակցիայի էությունը կայանում է նրանում, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաև՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ փորձում են օգտագործել համայնքի բնակիչներին դիվիդենտներ քաղելու համար: «Ներկայացնում են, իբր թե, համայնքի բնակիչները դեմ են հանքին, չեն ուզում աշխատել: Կարող ենք հստակ նշել՝ ԲՀԿ-ից, «Լուսավոր Հայաստան»-ից մարդիկ կան, ովքեր գալիս են ու փորձում են մի քանի ցուցարարի ներկայացնել համայնք, մենք կոչ ենք անում բնապահպաններին չներկայանալ մեր անուններից», - ասաց նա՝ կոչ անելով պատգամավորներին չգալ ու չփորձել շահել դիվիդենտեր։ «Մենք ենք Ամուլսարի հարակից համայնքների բնակչությունը, աշխատում ենք ու շարունակլելու ենք աշխատել, թիմը մեծանալու է», - ասաց Հովհաննիսյանը։ Գնդեվազ գյուղի մեկ այլ բնակիչ Մխիթար Արշակյանն էլ, ով աշխատում է «Լիդիան Արմենիա»-ում, ասաց, թե բնապահպաններն ու պատգամավորները «պղտոր ջրում ձուկ են որսում»։ «Ոչ մի բնապահպանական խնդիր գոյություն չունի, եթե լիներ, այն 400 հազար դոլարը, որ «Էլարդ» ընկերությունը ուսումնասիրություն կատարեց, կլիներ, թերությունները, որոնք նշված են, շատ փոքր են, դրանք շատ հեշտությամբ կարելի է լուծել», - ասաց Միշխիթար Արշակյանը։ Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր