00:00:00

ԱՄՆ սենատորը Սպիտակ տնից փաստաթղթեր է պահանջել Թրամփ-Էրդողան հարաբերությունների մասին

21:51, 22 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին խնդրել է փաստաթղթերի փաթեթ տրամադրել` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունների իրական բնույթը վերլուծելու համար: Ռոբերտ Մենենդեսը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատը, որպես փաստաթղթեր խնդրելու պատճառներ երեք հատուկ միջադեպ է նշում: Նախ, Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնումը: Երկրորդ միջադեպը, որը սենատորը գրել է իր նամակում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերածումն է մզկիթի: Եվ վերջապես` անցյալ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն արգելափակելու Սպիտակ տան փորձերը: «Այս օրինակներից յուրաքանչյուրում նախագահ Թրամփի դիրքորոշումը կամ լռությունը, կարծես, կապված է նախագահ Էրդողանի հետ նրա հարաբերությունների կամ Թուրքիայում նրա անձնական շահերի հետ»: Մենենդեսը խնդրել է Սպիտակ տանը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 30-ը տեղեկատվություն տրամադրել Թրամփի եւ Էրդողանի միջեւ բոլոր հեռախոսազանգերի վերաբերյալ` «հաշվի առնելով ազգային անվտանգության լուրջ շահերը»: Սենատորը խնդրել է նշել զանգերի ամսաթիվը եւ ժամը` «անկախ նրանից` դրանք կազմակերպվել են Ազգային անվտանգության խորհրդի սովորական արձանագրությունների համաձայն, թե պլանավորված են եղել նախապես», յուրաքանչյուր զանգի թեման, այդ թվում` քննարկվել է արդյոք Halkbank-ը, եւ յուրաքանչյուր զանգը լսողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր