00:00:00

Տվերի մարզում Սու-30 է կործանվել

20:58, 22 սեպտեմբեր 2020 Աշխարհ

 Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչ: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Անձնակազմը բարեհաջող կատապուլտվել է, վայրէջքից հետո օդաչուները կապի են դուրս եկել։ Նրանց տարհանել են օդանավակայան: «Ինքնաթիռն ընկել է անտառածածկ տարածքում. ավերածություններ չկան։ Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար վթարի վայր հանձնաժողով է ուղարկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: Կործանված օդանավը պլանային ուսումնավարժական թռիչք էր կատարում: Սու-30-ը չորրորդ սերնդի կրկնակի բազմանպատակային կործանիչ է, որը նախատեսված է օրվա ցանկացած ժամանակ տարբեր եղանակային պայմաններում թիրախների ոչնչացման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր