00:00:00

ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 50 հազար նոր դեպք

17:50, 22 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարկման դեպքերի թիվն աճել է 52.070-ով, COVID-19 հիվանդությունների ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 6.8 միլիոնը, վկայում են Զոն Հոփքինսի համալսարանի տվյալները: Այդպես, ըստ մասնագետների, ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր 6.858.130 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Վիրուսի հետեւանքով մահացել է 199 886 մարդ, այդ թվում 356 մարդ` անցած օրվա ընթացքում: Մեկ օր առաջ Ամերիկայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 38 978 եւ մահվան 38978 դեպք: Ավելի քան 2.6 միլիոն ամերիկացի հաղթահարել է հիվանդությունը: ԱՄՆ-ն մինչ այժմ առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով: Հնդկաստանը երկրորդ տեղում է, Բրազիլիան` երրորդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր