00:00:00

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

20:17, 21 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ «Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութաjին, հումանիտար և այլ ոլորտներում հաստատված բազմաբնույթ համագործակցությունը հետագայում ևս կզարգանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում։ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր