00:00:00

Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»

16:54, 21 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»: Հռչակագրում քաղաքապետը նշել է, որ այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, այլ նաև լրանում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 100-ամյակը: Բաուզերը նաև նշել է, որ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի դեսպանատունը նպաստում է մշակույթների բազմազանությանը և ամերիկացի ուսանողների գիտելիքների հարստացմանը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը: Հռչակագրի վերջին մասում Բաուզերը Հայաստանի դեսպանատան աշխատողներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով և հույս հայտնել, որ կշարունակվի դեսպանատան և Կոլումբիայի շրջանի միջև համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր