00:00:00

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Անկախության տոնի կապակցությամբ

16:21, 21 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա: Դաշնակցային հարաբերությունների, բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների երկարաժամկետ շահերից և կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր