00:00:00

Գեղամ Ստեփանյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար

19:36, 21 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի սեպտեմբերի 21-ի հրամանով Գեղամ Գարիի Ստեփանյանը նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից։ Գեղամ Ստեփանյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում: 1998-2008 թթ.սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2008-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում: 2014-2016 թթ.սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» մագիստրոսական ծրագրում: 2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում: 2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես Ազգային ժողովի նախագահի օգնական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր