00:00:00

Ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի գործադրած շարունակական ջանքերը. Մայք Պոմպեոն` վարչապետին

15:46, 21 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` Խորհրդային Միությունից ձեր անկախության հռչակման օրվա կապացությամբ: Միացյալ Նահանգները հանձնառու է զարգացնել մեր երկկողմ գործընկերությունը՝ դրանով իսկ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների կապերը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարգավաճման ցանկության վրա: Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի հետևողականությունը: Մենք ողջունում ենք թափանցիկության, օրենքի գերակայության և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի գործադրած շարունակական ջանքերը և կշարունակենք աջակցել ձեզ այդ հարցում: Մենք նաև կշարունակենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Չնայած COVID-19-ը այս տարի եզակի մարտահրավեր է նետել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների համագործակցությունը: Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր