00:00:00

Գոմելում տեսագրել են ՕՄՕՆ-ականների և ցուցարարների միջև տեղի ունեցող բախումները

19:46, 20 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Բելառուսական Գոմել քաղաքում տեսագրել են բողոքի ակցիայի ճնշումը ՕՄՕն-ականների կողմից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով Baza Telegram-ալիքում հրապարակված տեսանյութը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ՕՄՕՆ-ի տասնյակ աշխատակիցներ ցրում հավաքված ցուցարարներին: Մահակներով զինված հատուկջոկատայինները մարդկանց տանում են դեպի ոստիկանական մեքենաները: Ոմանց հաջողվում է ճեղքել ոստիկանական շղթան ու հետ բերել ձերբակալվածներից մի քանիսին ուժայիններից:
Բացի այդ, հաղորդվում է Մինսկում, Գրոդնոյում և Բրեստում տեղի ունեցող ձերբակալությունների մասին:
Նշենք, որ մայաքաղաքում ընդդիմությունը խոշորամասշտաբ ակցիա է նախաձեռնել՝ «Արդարության երթ» խորագրով: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Անկախության պալատ նստավայրի մոտ տասնյակ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր