00:00:00

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն զենքին

20:40, 19 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ ​​տիրապետում է ամենաառաջատար զենքին, որն ունակ է երկիրը պաշտպանել ցանկացած արտաքին ոտնձգությունից: Երկրի ղեկավարը զինագործի օրվա առթիվ շնորհավորել է ռազմարդյունաբերական համալիրի բոլոր աշխատակիցներին և վետերաններին, ովքեր կատարում են ամենակարևոր խնդիրը` «ստեղծելով նոր տեսակի զենքեր»: «Տասնամյակներ շարունակ մենք ստիպված ենք եղել լինել հասնողի դերում, դա վերաբերում էր ատոմային, միջուկային զենքին, այնուհետև հեռահար մարտավարական ավիացիային, այնուհետև նաև հրթիռային միջմայրցամաքային տեխնիկային»,- ասել է Պուտինը: Նրա գնահատմամբ՝ «դա երկիրը միշտ դրել է շատ ծանր ու նույնիսկ վտանգավոր դրության մեջ»: «Իրականում կային պահեր, երբ մեզ սպառնում էին, բայց մենք պատասխանելու ոչինչ չունեինք, և դա, փաստացի, ռազմավարական հավասարակշռության ակնհայտ, վտանգավոր խախտում էր», - խոստովանել է նախագահը: «Այժմ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին, որոնք ուժով, հզորությամբ, արագությամբ, ճշգրտությամբ գերազանցում են գոյություն ունեցած և ներկայում գոյություն ունեցող բոլոր զինատեսակներին, նման զենք ոչ ոք չունի ողջ աշխարհում, համենայն դեպս՝ դեռ չկա»,- շեշտել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր