00:00:00

Մինսկում ավելի քան 100 ցուցարարի բերման են ենթարկել

20:24, 19 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իրավապահ մարմինների աշխատակիցները շաբաթ օրը դադարեցրել են բողոքող կանանց երթը Մինսկում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, բերման են ենթարկվել ընդդիմության ցույցի ավելի քան 100 մասնակիցներ: Երթի մասնակիցների մի մասը արգելափակվել են «Այսբերգ» առեւտրի կենտրոնի շենքի մոտ, իսկ մյուս կանայք փախել են մոտակա բակեր: Ինչ-որ պահի հնչել է «Հեռանում ենք» կոչը, եւ երկինք է բարձրացել սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով կվադրոկոպտերը: Ձերբակալվածներով ավտոզակերը հեռանում են: Տեղում մնացած մարդիկ համերաշխության շղթաներ են կազմում ճանապարհի երկայնքով: Բողոքի ցույցի մի քանի մասնակիցներ վատացել են, եւ ուժայինները նրանց համար շտապօգնություն են կանչել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր