00:00:00

Կորոնավիրուսի 97 նոր դեպք, առողջացել է 634 մարդ, մահացել 2-ը

10:49, 01 սեպտեմբեր 2020

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 878-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 881 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 268 է: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1149-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 634 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 356, փաստացի բուժվողներինը՝ 4373 (մեկ օրում նվազել է 539-ով): Մեկ օրում արվել է 989 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 206 929 թեստ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր