00:00:00

Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից

14:42, 28 օգոստոս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Արտակ Գասպարյանը հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019թ. փետրվարի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր