00:00:00

ԱԻՆ-ում այս պահին ունենք կորոնավիրուսով 4 հիվանդ. մեզ մոտ կադրային խնդիր չկա. Ֆելիքս Ցոլակյան

14:30, 28 օգոստոս 2020

ԱԻՆ-ի ծախսերը 2021 թվականին 300 մլն դրամով ավելանում են. դրանք այն ծախսերն են, որոնք մեզ շատ անհրաժեշտ են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ էներգետիկ ծախսերի մասով է ավելացել եւ փրկարարական գույքի ձեռք բերման: «ԱԻՆ-ում կադրային խնդիր չկա, ի ուրախություն մեզ, այս տարի ակադեմիա ընդունվողների թիվը կտրուկ շատացել է: Հետաքրքրությունը դեպի ԱԻՆ մեծ է, եւ 300 ուսանող կունենանք այս տարի: Իսկ տեխնիկայի խնդիր ունենք: Բյուջեով դա նախատեսված չէ»,-ասաց նա: Ցոլակյանը նշեց, որ մինչեւ այսօր ԱԻՆ-ի 91 աշխատակից է վարակվել կրոնավիրուսով, հիմա նվազում է գնում. «Դեպքերի մեծ մասը դրսից բերված դեպքեր էին, ներսում տարածքում չենք ունեցել: 380 ինքնամեկուսացված եւ երկու մահվան դեպք ենք ունեցել, այս պահին ունենք 4 հիվանդ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր